Ռուսական զորքերի կողմից ուկրաինական սահմանի ցանկացած հատում կդիտարկի որպես նոր ներխուժում․ Փսակի
ԱՄՆ-ը ռուսական զորքերի կողմից ուկրաինական սահմանի ցանկացած հատում կդիտարկի որպես Ռուսաստանի Դաշնության «նոր ներխուժում» Ուկրաինա։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարության մեջ։
«Նախագահ Բայդենը Ռուսաստանի նախագահին հստակ ասել էր, որ եթե ռուսական ռազմական ուժերը հատեն Ուկրաինայի սահմանը, դա կլինի նոր ներխուժում, և կլինի արագ, կոշտ և միասնական պատասխան Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից», - գրել է նա ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսի ավարտից հետո հրապարակված հայտարարության մեջ։
Փսակին իր հայտարարության մեջ նաև պնդել է, որ Ռուսաստանն ունի ագրեսիայի լայնածավալ ռազմավարություն, բացի ռազմական գործողություններից, ներառյալ կիբեր հարձակումները և անկանոն զինված խմբավորումների կիրառման մարտավարությունը: «Բայդենը այսօր հաստատեց, որ ռուսական ագրեսիայի նման գործողություններին կտրվի վճռական, հայելային և միասնական պատասխան»,- հավելել է ԱՄՆ նախագահի խոսնակը։
Կարծիքներ