Վարագավան գյուղի ամայի տարածքներն արդեն ոռոգելի են․ ՀՀ Տավուշի մարզպետարան
ՀՀ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Վարագավան գյուղի ամայի տարածքներն արդեն ոռոգելի են, և 30 հա նախկինում անջրդի տարածքը հնարավորություն է նոր այգիներ հիմնելու, բերք ու եկամուտ ստանալու համար:
«Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Վարագավան գյուղն արդեն ունի 1.4 կմ ջրագիծ, ոռոգման համակարգ: Անջրդի 30 հա տարածք արդեն ոռոգելի է, իսկ 50 հա տարածքի ոռոգման հնարավորությունները՝ բարելավված:
Նաև վերանորոգվել է հողային հունով ավազանը, ինչը ջրի կուտակման հնարավորություն է ստեղծում լրացուցիչ ոռոգման համար»,- ասված է հայտարարությունում:
Կարծիքներ