ԱՊԼ-ում երկրպագուներն օրեր անց կվերադառնան տրիբունա
Անգլիայի Պրեմիեր Լիգայում երկրպագուները դեկտեմբերի 2-ից աստիճանաբար կվերադառնան տրիբունաներ, հաղորդում է The Sun-ը:
Երկիրը պայմանականորեն բաժանվել է 3 շրջանի: Վարակի՝ համեմատաբար քիչ տարածվածություն ունեցող շրջանների բացօթյա միջոցառումների ժամանակ կթույլատրվի 4000 հանդիսականի մուտ: Վարակի՝ համեմատաբար միջին տարածվածություն ունեցող շրջանների բացօթյա միջոցառումների ժամանակ կթույլատրվի 2000 հանդիսական, իսկ վարակային ծանր շրջաններում առայժմ չի թույլատրվի երկրպագուների մուտքը:
Նշվում է, որ միայն «Բրայթոնն» ու «Սաութհեմփթոնն» իրավունք կունենան ամբողջությամբ «լցնել» տրիբունաները:
Կարծիքներ