ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է. օրենքների նախագծերի փաթեթում կատարվել է երկու փոփոխություն
Սեպտեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթում կատարվել է երկու փոփոխություն: Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվել է Գայ բնակավայր, իսկ Նոր Հաճնը կմիավորվի ևս 8 բնակավայրի հետ, կլինեն Նոր Հաճն և Եղվարդ խոշորացված համայնքներ:
Կարծիքներ