Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուս»-ից ամռանը
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ իտալական ակումբից մրցաշրջանի ավարտին:
Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Պորտուգալացու գործող պայմանագիրը «Յուվենտուս»-ը հետ նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբի տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է և «Յուվենտուս»-ը ամռանը հնարավոր է կվաճառի պորտուգալացու տրանսֆերը:
«Յուվենտուս»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից` զիջելով պորտուգալական «Պորտու»-ին:
36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և այլն: «Յուվենտուս»-ի կազմում հանդես է գալիս 2018 թվականից:
Կարծիքներ