Մահացել է Ամերիկայի հեռուստալրագրող Ռոջեր Մադդը

Մահացել է Ամերիկայի հեռուստալրագրող Ռոջեր Մադդը

Մահացել է ամերիկացի հայտնի հեռուստալրագրող Ռոջեր Մադդը։ Լրագրողը կյանքից հեռացել է իր տանը, որը գտնվում է Վիրջինիա նահանգի Ֆերֆաքս շրջանում։ Այս մասին հայտնում է CNN Business-ը։

Լրագրողի որդին՝ Ջոնաթանը պարզաբանել է, որ հայրը մահացել է երիկամային անբավարարության հետ կապված բարդություններից։ Մադդը 93 տարեկան էր։ Ռոջեր Մադդն իր լրագրողական գործունեությունը սկսել է դեռ հեռավոր 1950-ական թվականներից՝ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում։ Նա թղթակցել է CBS News եւ NBC News հեռուստատեսային լրատվական ծառայություններին։ Վերջին տարիներին որպես հաղորդավար աշխատում էր հիմնականում The History Channel-ում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում