Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի ջրաճահճային տարածքներում առգրավվել է 8 միավոր որսորդական հարթափող հրացան

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի ջրաճահճային տարածքներում առգրավվել է 8 միավոր որսորդական հարթափող հրացան

ՀՀ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ջրաճահճային տարածքներում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի որսի կանխարգելման և նրանց միգրացիոն ուղիների պահպանման նպատակով իրականացված շրջայցերի ընթացքում ԲԸՏՄ տեսուչներն առգրավել են 8 միավոր որսորդական հարթափող հրացան։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում կկիրառվեն վարչական տուգանքներ:

Միջոցառումներն իրականացվել են ս.թ. մայիսի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից։

Ստուգայցերը շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում