Դանիայի հատուկ ծառայությունները 2013-ին օգնել են ԱՄՆ-ին հետևել եվրոպացի գործիչներին․ ԶԼՄ-ներ

Դանիայի հատուկ ծառայությունները 2013-ին օգնել են ԱՄՆ-ին հետևել եվրոպացի գործիչներին․ ԶԼՄ-ներ

Դանիական հատուկ ծառայություններն օգնել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը 2013 թվականին հետևելու եվրոպացի քաղաքական գործիչներին։ Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները՝ Süddeutsche Zeitung պարբերականը, ARD և WDR հեռուստառադիոընկերությունները։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ գաղտնալսման համար օգտագործվել է Կոպենհագենի մոտ գտնվող կենտրոնը։

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության շուրջ սկանդալը սկսվել էր դեռևս 2013 թվականին, երբ Der Spiegel –ը հրապարակեց ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծումները։ Այդ ժամանակվանից պատմությունը բացահայտվել է նորանոր մանրամասներով․ պարզվել է, որ ամերիկյան հետախուզությունը երկար տարիների ընթացքում Եվրոպայում հետևել է հազարավոր թիրախների, գաղտնալսել Գերմանիայի քաղաքացիներին, նույնիսկ մի քանի անգամ միացել կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում