Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Սիրելի քաղաքացիներ,
Փետրվարի 12-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնում է ֆոնդերի ներդրումներ անելու գործիքակազմը՝ հնարավրություն ստեղծելով
 ուղիղ ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության իրական հատվածում,
 դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը,
 ապահովել ավելի բարձր եկամտաբերություն:
 Կարևոր է, որ մենք՝ քաղաքացիներս, ովքեր կենսաթոշակային ֆոնդերի շահառուներ ենք, իրազեկված լինենք, որ հնարավորություն ունենք ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև: Կենսաթոշակային ֆոնդերը մեր ներդրումն են ապագայի համար, որով, որպես պատասխանատու ծնողներ, կթոթափենք բեռը մեր երեխաների ուսերից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում