BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում

BRICS-ի գագաթնաժողովը, որը նախագահելու է Բրազիլիան 2025 թվականին, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ից 7-ը։
Այս մասին հայտնել է ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Բրազիլիան BRICS-ի նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից։ 2024 թվականին ասոցիացիան նախագահում էր Ռուսաստանը, իսկ նրա նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը Կազանի գագաթնաժողովն էր, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-24-ը, որտեղ որոշում կայացվեց ստեղծել գործընկեր պետությունների կատեգորիա։
Առաջին գործընկերներն էին Բելառուսը, Բոլիվիան, Ղազախստանը, Կուբան, Մալայզիան, Թաիլանդը, Ուգանդան և Ուզբեկստանը։
Ինդոնեզիան նույնպես սկզբում նշվում էր որպես BRICS-ի գործընկեր, սակայն հունվարի 6-ին Բրազիլիայի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը դարձել է համայնքի լիիրավ անդամ:
Հունվարի 17-ին Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Նիգերիան ևս միացել է BRICS-ին որպես գործընկեր։
Կարծիքներ