Չեխիայում ավելի քան 180 հազար հավ եւ բադ կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով
Անասնաբույժները 182 500 հավ եւ ընտանեկան բադ կոչնչացնեն Պրահային հարող թռչնաֆերմաներում՝ Միջին Չեխիայի երկրամասում եւՉեխիայի հյուսիսում գտնվող Կրալովեգրադի երկրամասում թռչնագրիպի H5N8 բարձրախտածին մանրԷահիմքի տարածման պատճառով: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել Է Չեխիայի ռադիոն: Ոչնչացման են ենթակա 175 հազար հավ Կրալովեգրադի երկրամասի Կոշիչկի գյուղում եւ 7 500 ընտանի բադ Միջին Չեխիայի երկրամասի Նիմբուրկ քաղաքի շրջանի Զագորնիցի գյուղում:
Չեխիայում գրանցվել Է թռչնագրիպի 25 օջախ: Վերջին օրերին հանրապետությունում ոչնչացվել Է 150 հազար բադերի ավելի քան մեկ երրորդը, որոնք ֆերմերներն օգտագործում են ընտանի թռչնի այդ տեսակի պոպուլյացիայի վերարտադրության համար: Թռչնագրիպն ընթացիկ տարվ սկզբից տարածվել Է գործնականում Չեխիայի ամբողջ տարածքում: Հանրապետության իշխանությունները մտադիր են դիմել Եվրամիությանը՝ թռչնաֆերմաների սեփականատերերին եւ անհատական ֆերմերներին փոխհատուցումներ վճարելու առաջարկությամբ, որոնք հարկադրված են եղել ոչնչացնելու ընտանի թռչուններին:
Չեխիայի գյուղատնտեսության նախարարությունն ավելի վաղ պարզել Է, որ ընտանի թռչուններին հիվանդության փոխանցումն իրականցվել Է վայրի բադերի կողմից: Թռչնագրիպով մարդու վարակման ռիսկը գնահատվում Է որպես շատ ցածր: Չեխիայում թռչնագրիպի խոշոր բռնկում Էր արձանագրվել 2020 թվականի սկզբին: Այն ժամանակ վարակը նույնպես բերել Էին չվող թռչունները: Կատարվել Է ընտանի թռչնի գրեթե 140 հազար առանձնյակի ոչնչացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ