Ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը  հայտնում է, որ արյան պաշարների համալրման անհրաժեշտություն կա: Նշվում է, որ  ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ արյան կարիք ունեն:

«Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը: Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց: Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը: Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00: Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով»:

Բացարձակ հակացուցումներն են վարակիչ հիվանդությունները՝ ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային  հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելյոզ և այլն: Հակացուցումներից են նաև սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք   հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն: Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք,  վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում