Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է. ՀՀ-ում 2020-ի տվյալներով հաշվառված է 735 երեխա

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է. ՀՀ-ում 2020-ի տվյալներով հաշվառված է 735 երեխա

2008 թվականից ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը` ընդգծելու աուտիզմ ունեցող մարդկանց աջակցելու և նրանց կյանքի որակը բարձրացնելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ Աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ: АSD ունեցող մարդիկ արտաքնապես չեն տարբերվում այլ մարդկանցից, բայց կարող են շփվել, խոսել, վարվել և սովորել տարբեր ձևերով: АSD ունեցող մարդկանց սովորելու, մտածելու և խնդիրներ լուծելու կարողությունները կարող են տատանվել տաղանդավորից մինչև լուրջ մարտահրավերներ: АSD ունեցող որոշ մարդիկ իրենց առօրյա կյանքում շատ օգնության կարիք ունեն, մյուսներն` ավելի քիչ:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշներն աճել են շատ երկրներում:

2021 թվականին ԱՄՆ հիվանդությունների վերահսկան և կանխարգելման կենտրոնը (CDC) հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս աուտիզմի մակարդակի ռեկորդային աճ (հետազոտությունը սկսել է 2000թ.): Աուտիզմի և զարգացման խանգարումների մոնիտորինգի (ADDM) ցանցի ու CDC-ի հետ ուսումնասիրություն իրականացրած հեղինակներն այս աճը վերագրում են ախտորոշման և նույնականացման բարելավմանը, ոչ թե` АSD–ի հիվանդացության աճին:

Հայաստանում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են նաև առողջ երեխայի հսկողությունը, ներառյալ մանկական աուտիզմի թեստի իրականացումը, որի նպատակն է աուտիկ սպեկտրի խանգարումնրի վաղ հայտնաբերումը:

Մեր երկրում աուտիզմով և ատիպիկ աուտիզմով հաշմանդամ երեխաների վերաբերյալ վիճակագրությունն այսպիսին է`2020 թվականի տվյալներով հաշվառված է 614 տղա, 121 աղջիկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում