Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտածում է Կիև այցելելու մասին
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այսօր հայտարարել է, որ մտածում է Կիև այցելելու մասին: Այս մասին, ըստ Ինտերֆաքսի, հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները։
«Այո, կա նման տարբերակ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պոնտիֆիկոսը կարո՞ղ է ընդունել ուկրաինական կողմից ավելի վաղ ուղարկված նման հրավերը։
Մարտին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է այցելել Ուկրաինա։
Ավելի վաղ՝ փետրվարին, Հռոմի պապը Վատիկանում Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել էր Սուրբ Աթոռի միջնորդության հնարավորությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում։
Կարծիքներ