Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում 165 հեկտար անտառ է այրվել

Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում 165 հեկտար անտառ է այրվել

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Անգլե քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ոչնչացել է 165 հեկտար սոճու անտառ: Այս մասին հայտնում է Ouest-France թերթը։

«Հուլիսի լույս 31-ի գիշերը Անգլեի անտառում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 165 հեկտար սոճու անտառ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երաշտը և քամու ուժեղ պոռթկումները տարածաշրջանում նպաստել են կրակի տարածմանը, սակայն 150 հրշեջների շնորհիվ ներկայում կրակը հսկողության տակ է առնվել։

Այժմ ոստիկանությունը հետաքննություն են անցկացնում և չի բացառվում, որ զանգվածային հրդեհի պատճառ կարող էր լինել միտումնավոր հրկիզումը:

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում