«Ռեալը» «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը կխաղա նոր, վարդագույն մարզաշապիկով

«Ռեալը» «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը կխաղա նոր, վարդագույն մարզաշապիկով

«Ռեալը» այսօր ներկայացրեց 2020/21 թվականների մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկները։

Լրագրող Տատիանա Մանտովանին Twitter-ի իր էջում գրում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում «արքայական» ակումբը խաղալու է նոր, վարդագույն մարզաշապիկով։ Այն «Ռեալի» արտագնա մարզաշապիկն է լինելու հաջորդ մրցաշրջանի համար։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին Մանչեսթերի «Էթիհադ» ստադիոնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում