Վիետնամում Covid-19-ի նոր տեսակ է հայտնաբերվել
Վիետնամի Դանանգ քաղաքում կորոնավիրուսային տեսակի նոր` ավելի վարակիչ վիրուս է հայտնաբերվել, տրանսպորտի նախարարությունը հայտարարել է դեպի այդ քաղաք ավիաչվերթերի դադարեցման մասին, փոխանցում է ՌԲԿ-ն։
Նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 28-ից 15 օրով կդադարեցվեն բոլոր ներքին չվերթերը դեպի Դանանգ։ Նույն օրվանից դադարեցվելու է նաև ավտոբուսների և երկաթուղայինների երթևեկը։
Վիետնամի իշխանությունները կորոնավիրուսի այլ տեսակի վարակի մասին հայտնել են հուլիսի 27-ին։ Համաճարակը ֆիքսվել է զբոսաշրջային խոշոր Դանանգ քաղաքում։ Նոր վիրուսի պատճառով որոշվել է էվակուացնել զբոսաշրջիկներին, ընդհանուր առմամբ, մոտ 80,000 մարդու։ Գարնանից Վիետնամը փակ է օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Այնտեղ այս պահին միայն տեղացիներ են՝ ներգնա զբոսաշրջիկներ։
Կարծիքներ