«Հայաստանի Հանրապետություն». Կանգնե՛նք սահմանապահ զինվորի թիկունքը պահող տավուշցու կողքին
«300 կիլոմետր, 32 գյուղ: Այս թվերը լոկ երկարության եւ բնակավայրերի քանակական ցուցիչներ չեն: Այն մեր երկրի անվտանգության բերդապարսպի մի հատվածն է՝ իր 32 աշտարակով: Դրանք թվեր չեն, ձեւ չեն, այլ բովանդակություն են՝ մեր ժողովրդի աննկուն ոգին ու հարատեւությունը, արարող միտքն ու շինարարի բազկի ուժը, դաշնակահարի մատների հմուտ խաղն ու գրողի մուսան եւ, վերջապես, մանուկի ժպիտն ու անուշ քունը: 32 գյուղով, 300 կիլոմետր սահմանով Տավուշն է կանգնած թշնամու դեմ, ու արդեն որերոդ տասնամյակն է այդ սահմանագիծը հոծանում է, կարմրում է ազգիս ընտրյալների թափած արյունով: Միայն հուլիսին այդ գիծն իրենց կյանքի գնով ամրացրեց 6 հայորդի: Մեր զինվորներն անսասան են, որովհետեւ թիկունքում հայրենի գյուղերն են՝ ծնողները, քույրերն ու եղբայրները, մանուկներն ու ծերերը: Դրանք լոկ գյուղեր չեն, այլ սահմանապահ են, որոնք կանգնում են թշնամու ամեն մի ոտնձգության դեմ՝ կրելով հարվածներ, ամեն անգամ վիրավորվելով, բայց եւ հաստատակամորեն մնալով անսասան:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային դրամահավաքի կոչով դիմել է աշխարհով մեկ սփռված հայերին: Նրանց նվիրատվությունները կուղղվեն Տավուշի սահմանպահ գյուղերի եւ բնակիչների ուժեղացմանը, արդյունքում՝ երկրի ու պետականության անվտանգության բարձրացմանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ