Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Սոցիալական, առողջապահական, կրթական, հողաշինական ոլորտին վերաբերող մի շարք հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով նախապես հերթագրված ավելի քան 30 քաղաքացիների ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:

Որոշ հարցեր տեղում լուծվել են, մյուսներին տրվել են մանրամասն պարզաբանումներ:

Բարձրաձայնված մի շարք խնդիրներ կքննարկվեն մարզպետարանի համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում