Ալպերում գլոբալ տաքացման պատճառով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների զորանոցը պատող սառույցը հալվել է
Ալպերում գլոբալ տաքացման պատճառով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների զորանոցը պատող սառույցը հալվել է: Այն տեղակայված է եղել ծովի մակարդակից 9000 մետր բարձրության վրա գտնվող քարանձավի մեջ և պատկանել է ավստրո-հունգարական զորքերին, գրում է Daily Mail- ը:
Նշվում է, որ նրանք կռվել են իտալական զորքերի հետ, մարտն ավարտվել է 1918-ի նոյեմբերին: Այդ ժամանակից ի վեր Լոմբարդիայի Սկորլուցո լեռան վրա գտնվող Ստելվիո լեռնանցքում գտնվող զորանոցները հայտնվել են սառույցի մեջ:
Գրեթե 100 տարի անց՝ 2015-ին, երբ սառցադաշտը սկսել է հալվել, գիտնականներն առաջին անգամ կարողացել են մուտք գործել տարածք: Ներսում նրանք գտել են թերթեր, պահածոներ, ծղոտե մահճակալներ, հագուստ և լապտերներ, ինչպես նաև կենդանիների մնացորդներ, որոնք կերել են ապաստարանում ապրող զինվորները:
Միայն հիմա է հաջողվել քարանձավն ամբողջությամբ մաքրել: Սպասվում է, որ զորանոցից գտնված մասունքները կցուցադրվեն Բորմիոյի նոր թանգարանում 2022 թվականին:
Կարծիքներ