Սպասվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների հեռավար հանդիպումը

Սպասվում է  Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների հեռավար հանդիպումը

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոհանին տեսակոնֆերանսի ձեւաչափով գագաթնաժողով կանցկացնեն Աստանայում սիրիական կարգավորման վերաբերյալ: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, Կրեմլը կարող է հաստատել այդ տեղեկատվությունը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները Աստանայի ձեւաչափով հուլիսի 1-ին կայանալիք նախագահական գագաթնաժողովի մասին: Նրա խոսքով՝ միջոցառումը նախատեսված է մոսկովյան ժամանակով մոտ 14:00-ին, երեք նախագահների ելույթները բաց կլինեն մամուլի համար, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում