ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը կոռուպցիոն գործով կալանավորվել է և տեղափոխվել «Բուտիրկա» քննչական մեկուսարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Նշվում է, որ իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ Բուլգակովի հակաիրավական գործունեությանը նպաստող պատճառներն ու պայմանները պարզելու համար:
Բուլգակովը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2008-2022 թվականներին։ Այդ պաշտոնում նա վերահսկել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հարցերը: 2016թ․ նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1196514
Կարծիքներ