Առինջ գյուղում 2 մեքենա է հրդեհվել

Առինջ գյուղում 2 մեքենա է հրդեհվել

Ապրիլի 15-ին, ժամը 01:46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 24-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:01-ին, մարվել՝ 02:07-ին: Մասամբ այրվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը, «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում