Նագելսմանը՝ Բունդեսլիգայում 100 հաղթանակ տարած ամենաերիտասարդ մարզիչ

Նագելսմանը՝ Բունդեսլիգայում 100 հաղթանակ տարած ամենաերիտասարդ մարզիչ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձավ Բունդեսլիգայում 100 հաղթանակ տարած ամենաերիտասարդ մարզիչը։

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում 2։1 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ։

Նագելսմանը այդ ցուցանիշին հասավ 34 տարեկան, 141 օրականում՝ գերազանցելով գերմանացի Էրիխ Ռիբեկի ռեկորդը՝ 38 տարեկան, 147 օրական, հաղորդում է Opta-ն։

Էրիխ Ռիբեկը, 1968-ին 31 տարեկանում գլխավորելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», դարձել էր նաեւ Գերմանիայի առաջնության պատմության մեջ ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ Յուլիան Նագելսմանն այս տարի է գլխավորել «Բավարիան»՝ փոխարինելով Գերմանիայի հավաքական տեղափոխված Հանս-Դիտեր Ֆլիկին։ Նագելսմանը եղել է նաեւ «Հոֆենհայմի» եւ «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչը։

«Բավարիան» Բունդեսլիգայի 15 տուրից հետո 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում