Կրասնոդար մեկնած ինքնաթիռը Մոսկվա է վերադարձել՝ ապահերմետիզացման մասին ազդանշանի պատճառով
Մոսկվայից Կրասնոդար մեկնած ուղեւորատար ինքնաթիռը շտապ վերադարձել է մայրաքաղաք՝ ապահերմետիզացման մասին ազդանշանի գործարկման պատճառով, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ սրահում թթվածնային դիմակներն ընկել են։ Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Կարծիքներ