Մինսկի խումբը Ղարաբաղի վերաբերյալ մի շարք նախաձեռնություններով հանդես կգա․ Էմանուել Մակրոն

Մինսկի խումբը Ղարաբաղի վերաբերյալ մի շարք նախաձեռնություններով հանդես կգա․ Էմանուել  Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի շարք նախաձեռնություններով հանդես կգան, հաղորդում է Reuters-ը։

Երեկ Բրյուսելում Եվրոպական միության գագաթնաժողովի ընթացքում Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ի շարս տարբեր հարցերի՝ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադրությունը։

«Ես Եվրոպական խորհրդի անդամներին զեկուցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ հայտարարության և այն նախաձեռնությունների մասին, որոնք մենք ակնկալում ենք ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի հետ ակտիվ միջնորդության անցնելու համար», - ասել Է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում