Սպիտակ տունը առաջ է շարժվում Թայվանին առաջատար զենքի երեք վաճառքով
Սպիտակ տունը առաջ է շարժվում Թայվանին առաջատար զենքի երեք վաճառքով՝ գործարքների մասին հաստատման համար ծանուցումներ ուղարկելով Կոնգրես, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։
Աղբյուրները հայտնել են, որ Սենատի արտաքին հարաբերությունների եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարներին տեղեկացվել է, որ զենքի երեք գործարքներ հաստատվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:
Ոչ պաշտոնական ծանուցումները վերաբերում են Lockheed Martin Corp-ի High Mobility Artillery Rocket System (HIMARS) անվանումով սարքին, Boeing SLAM-ER-ի «օդ-երկիր» դասի հեռահար հրթիռներին եւ F-16-ի համար արտաքին սենսորային բլոկներին, որոնք հնարավորություն են տալիս իրական ժամանակում պատկերներ փոխանցել ինքնաթիռից ցամաքային կայաններ:
Սպառազինությունների այլ համակարգերի, այդ թվում՝ մեծ անօդաչու թռչող սարքերի, Harpoon ցամաքային հականավային հրթիռների եւ ստորջրյա ականների վաճառքի մասին ծանուցումները դեռեւս չեն հասել Կապիտոլիումի բլուր, բայց շուտով սպասվում են, ասել են աղբյուրները:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովները իրավունք ունեն ուսումնասիրել եւ արգելափակել զենքի վաճառքը՝ որպես ոչ պաշտոնական ստուգման գործընթացի մաս, նախքան Պետդեպարտամենտը պաշտոնական ծանուցում կուղարկի իշխանության օրենսդիր մարմնին:
Կարծիքներ