Կես գին. «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է հերթական գարնանային հատուկ առաջարկը
2021թ մարտի 15-ից սկսած «Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր՝ «Կես գին» հատուկ առաջարկով, որի շրջանակներում ընկերության նոր բաժանորդները առաջին 2 ամիսների ընթացքում մատուցվող ծառայությունները կստանան կես գնով։
«Ռոստելեկոմ»-ի բաժանորդները, ովքեր մարտի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կբաժանորդագրվեն Տրիո ծառայությունների փաթեթին 1 տարի ժամկետով, ծառայությունների ակտիվացման պահից սկսած 2 ամիս շարունակ կվճարեն իրենց սակագնային փաթեթի համար սահմանված ամսավճարի կեսը և կօգտվեն հետևյալ առավելություններից՝
Ինտերնետի կրկնապատիկ արագություն + WiFi
Սմարթ հեռուստատեսության բազմաթիվ ալիքներ, որից 20-ը ընտրովի սկզբունքով,
ֆիքսված հեռախոսակապ և մի շարք այլ առավելություններ։
Առաջարկը գործում է նաև բոլոր նրանց համար, ովքեր կբաժանորդագրվեն Մոնո Կոմֆորտ, Մոնո Ուլտրա և Մոնո Պրեմիում ինտերնետ ծառայության փաթեթներին 1 տարի ժամկետով՝ ստանալով
Ծառայությունների մատուցման առաջին 2 ամիսները կես գնով
Ինտերնետի եռապատիկ արագություն + WiFi
Առաջարկի պայմաններին ծանոթանալ հնարավոր է` զանգահարելով 060464646 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության կայք հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/am/for-home/half-price_21/ ։
Վճարի՛ր կեսը, ստացի՛ր ամբողջը։
***
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:
***
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:
Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:
Կարծիքներ