Մարոկկոյում առգրավվել է 7.2 տոննա մարիխուանա
Մարոկկոյում իրավապահները երկու օպերացիաների միջոցով բացահայտել և առգրավվել են 7.2 տոննա մարիխուանա, հաղորդում է երկրի ազգային անվտանգության ծառայությունը:
Նախ՝ ոստիկանությունը հայտնաբերել է 5 տոննա մարիխուանա Էլ Ջաջիդա ծովափնյա քաղաքի մոտ և ձերբակալել մեկ մարդու:
Մյուս օպերատիվ հետախուզական գործողությամբ առգրավվել է 2.2 տոննա մարիխուանա երկրի հյուսիսսում գտնվող Ֆեզ քաղաքի ֆերմայի մոտակայքում: Այդտեղ երկու մարդ է ձերբակալվել: Մարոկկոյում կանեփի աճեցումն ապօրինի է: Այս երկրից մարիխուանան մեծ քանակով անօրինական ճանապարհով արտահանվում է Եվրոպա:
Կարծիքներ