Եղեգնուտում այրվել է բնակելի տնակ
![Եղեգնուտում այրվել է բնակելի տնակ](https://freenews.am/uploads/images/image_750x_667805edb5e5b.jpg)
Հունիսի 23-ին՝ ժամը 11։11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի միջնամասում այրվում է մեկ հարկանի բնակելի տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին, մարվել՝ 13։12-ին։ Այրվել է տնակը (մոտ 30 քմ):
Կարծիքներ