ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Եվրոպայում ռադիացիոն ֆոնի ավելացման վտանգ չկա
Հյուսիսային Եվրոպայում ռադիոակտիվ նյութերի կոնցենտրացիայի փոքր աճը վտանգ չի ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն՝ հղում կատարելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը:
«Ցուցանիշը շատ ցածր է և սպառնալիք չի ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար»-,-ասել է գործակալության տնօրեն Ռաֆայել Մարինա Գրոսին:
Ավելի վաղ ՄԱԳԱԷ-ն կապ էր հաստատել երկրների համապատասխան մարմինների հետ և հարցրել, թե արդյոք նրանք արձանագրել են ռադիոակտիվ նյութերի արտահոսք ու արդյոք նրանց տարածքում տեղի է ունեցել որևէ իրադարձություն:
Ավելի վաղ՝ ռադիացիոն ֆոնի աճ էր գրանցվել Հյուսիսային Եվրոպայում՝ մասնավորապես Նորվեգիայիում, Ֆինլանդիայում, Շվեդիայում:
Կարծիքներ