Հնդկաստանի վարչապետը կոչ է անում քաղաքացիներին հետեւել կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոններին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել քաղաքացիներին հետեւել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված կանոններին, փոխանցում է Reuters-ը:
Երեքշաբթի Հնդկաստանի մի շարք քաղաքներ հայտարարել են սահմանափակումները ընդլայնելու պատրաստակամության մասին, քանի որ երկրում նոր դեպքերի թիվն ամեն օր գրեթե 20․000-ի է հասնում:
«Սահմանափակումների մեղմացման պահից ի վեր անփութությունն անձնական եւ սոցիալական պահվածքում աճել է»,- ասել է վարչապետ Նարենդրա Մոդին հեռուստատեսային ուղերձում՝ հավելելով, որ քաղաքացիները անտեսում են սոցիալական հեռավորության եւ ձեռքերը լվանալու ցուցումները:
Մոդին նաեւ հայտարարել է 800 միլիոն հնդկացիների համար 12 միլիարդ դոլարի անվճար հացահատիկի տրամադրման սխեմայի ընդլայնման մասին:
Կարծիքներ