Գեղարքունիքում գրանցվել է 97 ծնունդ
Հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 97 երեխա:
Գեղարքունիքի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ աղջիկների թիվը մեկով ավել է եղել:
Լույս աշխարհ եկած փոքրիկներից 48 տղա է, 49-ը՝ աղջիկ:
«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ում 39 ծնունդ է գրանցվել: Սևանի տարածաշրջանում 24 մանկան ճիչ է լսվել: Մեկ ամսում Վարդենիսի հիվանդանոցում 14 երեխայի ծնունդ է գրանցվել, Գավառում՝ 19-ը:
Ամենաքիչ ծնունդները Ճամբարակի տարածաշրջանում է գրանցվել: Այստեղ մեկ ամսում մեկ երեխա է ծնվել:
Կարծիքներ