Եթե մարդն ասում է, որ տառապում է, ուրեմն՝ տառապում է. ինչի համար են պետք վշտի ապացույցները. Լենա Նազարյան

Եթե մարդն ասում է, որ տառապում է, ուրեմն՝ տառապում է. ինչի համար են պետք վշտի ապացույցները. Լենա Նազարյան

Եթե մարդն ասում է, որ տառապում է, ուրեմն՝ տառապում է: Ինչի՞ համար են պետք վշտի ապացույցներ:
ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը «ֆեյսբուքի»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի տեսաուղերձին, որտեղ նա խոսել է կազմակերպված միջոցառման բուն նպատակի մասին:
 
«Գրեթե ամեն շաբաթ իմ գործընկեր Տաթևիկ  Գասպարյանի հետ այցելում ենք պատերազմում զոհված մարդկանց ընտանիքներ: Սա մեր անձնական նախաձեռնությունն է, և ես շնորհակալ եմ յուրաքանչյուր ընտանիքին, որ արձագանքում է հանդիպելու մեր խնդրանքին:
Այս ամիսներ տևող այցելությունների ընթացքում ծանոթացել եմ 100-ից ավել կանանց, մայրիկների, տատիկների ու դուստրերի հետ, ինձ համար այդ կանայք հավաքական «Սոսե մայրիկ» չեն, այլ շատ կոնկրետ մարդիկ իրենց տարբեր հոգսերով ու ցանկություններով:

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի տեսաուղերձին, նա ասաց, որ Աննա Հակոբյանը խոսել է մի սոցիալական տեսաուղերձի մասին, որը տեսանելի չէ հանրային մակարդակում, բայց նկատելի է անձնական զրույցների ժամանակ:

«Այդ երևույթը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ եթե մատնահարդարում ես անում, ուրեմն սիրտդ չի ցավում, եթե տունդ ու սանրվացքդ կոկիկ է, ուրեմն կեղծ է ցավդ, եթե ուզում ես երեխա ունենալ, ուրեմն կասկածելի սգավոր ես, եթե երաժշտությունը մի պահ ժպիտ է առաջացնում, որեմն դավաճանում ես որդուդ հիշատակը:Ինչի՞ համար են պետք վշտի ապացույցներ»:

Հիշեցնենք՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի 26 ին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատերազմում անմահացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել:

Ի պատասխան այդ քննադատությունների ու շահարկումների՝ որդեկորույս մայրերը շեշտել էին՝ միջոցառման միակ նպատակը այն էր, որ իրենք հասկանան՝ կյանքը շարունակվում է, ու պետք է ապրել, որպեսզի իրենց հետ ապրի նաև իրենց երեխաների հիշատակը. «Ոչ մի ծնող իր երեխային երբեք չի մոռանա ու չի կարող պարել նրան կորցնելուց հետո»,- ասել էին նրանք:

Համատարած աղմուկի ֆոնին Աննա Հակոբյանը ստիպված եղավ մեկ անգամ ևս անդրադառնալ կազմակերպված միջոցառման բուն նպատակին և ուղերձին՝ քննադատություններին պատասխանելով տեսանյութով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում