Վրաստանում կիրականացվեն բնական գազի որոնման աշխատանքներ

Վրաստանում կիրականացվեն բնական գազի որոնման աշխատանքներ

Ավստրիական նավթի և գազի OMW Petrom ընկերությունը Վրաստանում կիրականացնի ուսումնասիրություններ բնական գազ և նավթ արդյունահանելու նպատակով, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հանդիպել է ավստրա-ռումինական OMW Petrom ընկերության պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է OMW Petrom-ի գործունեությունը Վրաստանում, որը նախատեսում է Վրաստանի սևծովյան ավազանում գտնվող բնական գազի պաշարների հայտնաբերման գործընթացի մեկնարկը։ Վրաստանում իրականացվելիք նախագծի արժեքը 30 մլն դոլար է։

«Փորձագետների ​​գնահատականներով՝ Սևծովյան մայրցամաքային հատվածում (տարածքը՝ 5 228 քառ. կմ.) բնական գազի զգալի պաշարներ կան։ Հաջորդ տարվա ընթացքում OMW Petrom-ը կիրականացնի եռաչափ սեյսմիկ ուսումնասիրության աշխատանքներ: Վրաստանը կմիանա այն երկրների թվին, որտեղ նավթի և գազի արդյունահանում է իրականացվում Սև ծովի ավազանում` սկսելով նավթի և գազի որոնման, արդյունահանման և մշակման աշխատանքներ»- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում