Առաջին ալիքն արձագանքել է Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով իրենց մոտ շարժվելու հայտարարությանը

Առաջին ալիքն արձագանքել է Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով իրենց մոտ շարժվելու հայտարարությանը

Առաջին ալիքն արձագանքել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով աջակիցների հետ իրենց մոտ շարժվելու հայտարարությանը:

«Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։

Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։

Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։

Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում