Բժիշկներին հաջողվել է փրկել Արմեն Սահակյանի կնոջը

Բժիշկներին հաջողվել է փրկել Արմեն Սահակյանի կնոջը

Երեկ ուշ երեկոյան հայտնել էինք ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որի ժամանակ երկու վարձկան մեքսիկացիներ սպանել էին գործարար Արմեն Սահակյանին եւ ծանր վիրավորել վերջինիս կնոջը: Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, թե կյանքից հեռացել է նաեւ Արմենի կինը՝ Դիաննան, սակայն քիչ առաջ Freenews-ին հաջողվեց ճշտել, որ այս պահին Դիաննայի վիճակը կայուն ծանր է, բժիշկներն անջատել են կնոջը միացված արհեստական շնչառության սարքը, այս պահին նա կարողանում է ինքնուրույն շնչել: Նշենք, որ Դիաննային վիրավորել են որովայնի հատվածից: 

Freenews-ը տեղեկացավ, որ այս պահին ԱՄՆ է փորձում մեկնել Դիաննայի հայրը՝ թոռներին եւ դստերը հասնելու, նրանց մասին հոգ տանելու համար: Հիշեցնենք, որ Սահակյաններ ունեն երեք անչափահաս երեխաներ: 

Դեպքին անդրադարձել են նաեւ ամերիկյան լրատվամիջոցները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում