Իրանը երբեք լուրջ չի ընդունել Բոլթոնի խոսքերը. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանը երբեք լուրջ չի ընդունել Բոլթոնի խոսքերը. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանը երբեք լուրջ չի ընդունել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խարհրդական Ջոն Բոլթոնի՝ սիրիական հարցում Ռուսաստանի և Իրանի վերաբերյալ հայտարարությունները: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Բոլթոնն իր հեղինակած գրքում պատմել է, որ 2018 թվականի հունիսին Կրեմլում կայացած հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հավաստիացրել է, որ ՌԴ-ն հետաքրքրած չէ Սիրիայում իրանցի զինվորականների ներկայությամբ, սակայն, մի կողմից, չի կարող ազդել նրանց դուրսբերման վրա, ինչպես ցանկանում է ԱՄՆ-ն, իսկ մյուս կողմից՝ պատրաստ չէ փոխարինել նրանց սիրիական հակամարտությունում:

«Մենք երբեք իրականություն չենք համարել այն, ինչ ասել է պարոն Բոլթոնը մեր ռուս գործընկերենրին, այդ թվում՝ ՌԴ նախագահ Պուտինին: Մենք կարծում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և այն համագործակցության մակարդակին, որն Իրանը ունի Ռուսաստանի, ինչպես նաև՝ Թուրքիայի հետ՝ Սիրիայում խաղաղության, կայունության և անդորրի ստեղծման համար»,- ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվայի և Թեհրանի հաջող համագործակցությունը հանգեցրել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում