«Միլանը» կամային հաղթանակ տարավ «Պարմայի» դեմ խաղում

«Միլանը» կամային հաղթանակ տարավ «Պարմայի» դեմ խաղում

Ա Սերիայի 33-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Պարմային» ու 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ։

Խաղի հաշիվը առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ բացեցին հյուրերը․ գոլի հեղինակ դարձավ Կուրտիչը։

Երկրորդ կեսի սկբնամասում՝ 55-րդ րոպեին Կեսիեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց Ռոմանյոլին հաղթանակի սլաքը թեքեց միլանցիների կողմը։ Հանդիպման վերջնահաշիվը, սակայն, 77-րդ րոպեին ձևակերպեց Հաքան Չալհանօղլուն՝ 3-1։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում