Ռեստորաններում քաղաքացիների 90 և ավելի տոկոսը իրենց անհրաժեշտությունից 20-30 տոկոս ավելի պատվերներ են անում․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ հասարակության մեջ առկա սոցիալ-հոգեբանական խնդիրներին:
«Այս վերջերս առիթներ ունենում եմ ասելու, չնայած լավ չէ հետևել քաղաքացիներին, բայց եթե առիթ էլ է լինում, ռեստորաններում մեր քաղաքացիների 90 և ավելի տոկոսը իրենց անհրաժեշտությունից 20-30 տոկոս ավելի են պատվիրում: Երբ սրահում կամ ռեստորանի դահլիճում նստած ես, մեկ էլ աչքդ ընկնում է, նայում ես՝ ոնց որ նոր դրած սեղան լինի, հլը երեք այդքան մարդ էլ կարող են գալ, նստել, սնվել նորմալ ու թողնել գնալ։ Դա սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է։ Մեխանիզմներ կան, որոնք կրթության ոլորտի հարցեր են, թե ինչպես ենք մենք իրադրությունները ընկալում»,- ասաց նա:
Վարչապետը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ է մեր սեղաններին երբեմն անգամներով ավելի սնունդ, քան պետք է ուտել կշտանալու համար. «Բոլորս էլ տենց ենք անում, չասեն երկու կոպեկը խնայել են, կարող է մենք ցանկալի հյուր չենք, սրանք որքան էլ պարադոքսալ թվան, խորը փոխկապակցված հարցեր են, որովհետև այդ մարդը երեկոյան հյուր է ընդունում, իր բյուջեն ծախսում է, առավոտը գալիս է աշխատանքի և սկսում է ծախսել պետության բյուջեն, չի կարող նա գիշերվա մեջ 180 աստիճանի փոխվել, երեկոյան լինել ոչ էֆեկտիվ, վաղ առավոտյան վեր կենալ ու հենց մտնի նախարարության շենք, փոխվի ու դառնա աշխարհի ամենաէֆեկտիվ մենեջերը»:
Կարծիքներ