Վարչապետի կոչը ոգևորիչ է. Կոռնիձորցի Արոն համոզված է՝ դա «հող չհանձնելու վճռականություն է». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորցի Արոն, ողջունում է վարչապետի ջոկատներ կազմավորելու և ռազմաճակատ մեկնելու կոչը, այն համարելով ոգևորիչ:
Վերջինս համոզված է, որ սա ցույց է տալիս վարչապետի «հող չհանձնելու և չզիջելու» վճռականությունը: Իսկ դրա համար Հայաստանը պետք է նաև զինվի նորագույն զենքերով, հրթիռներով, որ կարողանա համարժեք պատասխան տալ թշնամուն, կարողանա խոցել այն թիրախները, որտեղից գրեթե ամեն օր ռմբակոծվում են մեր խաղաղ բնակավայրերը և ռազմական օբյեկտները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ