ԵՄ. Ալեքսանդր Լուկաշենկոն «գործընկեր չէ, որի հետ մենք պատրաստ ենք համագործակցել»
Եվրամիությունը հաստատակամորեն հավատարիմ է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների ռեժիմին, որը «հուսահատությունից» միգրանտներին ԵՄ է ուղարկում, հայտարարել է Ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն «գործընկեր չէ, որի հետ մենք պատրաստ ենք համագործակցել», եւ որ ԵՄ-ն չի կարող ընդունել նրա գործողությունները: «Մենք տեսանք, որ Լուկաշենկոն հուսահատ մարդ է, ով այժմ գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ եւ չի կարող հաղթահարել դա»,- ասել է Յոհանսոնը Կիպրոսի ներքին գործերի նախարար Նիկոս Նուրիսի հետ բանակցություններից հետո:
ԵՄ անդամներ Լեհաստանը եւ Լիտվան վերջին ամիսներին միգրանտների արտասովոր թիվ են ընդունում Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից, ինչպես նաեւ փախստականների՝ հարեւան Բելառուսից:
Կարծիքներ