Աբխազիայից Վրաստան տեղափոխվելու փորձի ժամանակ Ինգուրի գետում խեղդվել է Աբխազիայի 3 քաղաքացի
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է պաշտոնական տեղեկատվություն Աբխազիայից Վրաստան անցնելիս երեք մարդու մահվան մասին: Փրկարարաները որոնողական աշխատանքներ են իրականացրել ենթադրյալ չորրորդ տղամարդուն գտնելու ուղղությամբ:
Ըստ պաշտոնական հաղորդման՝ Աբխազիայի երեք քաղաքացի փորձել է անցնել Ինգուրի գետ՝ դեպի Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքով:
«Շամգոնա և Տագիլոնի գյուղերի տարածքում օկուպացիայի գիծը հատելիս, Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի կալանքից խուսափելու համար՝ Գալի շրջանի երեք բնակիչներ, փորձել էին Ինգուրի գետը անցնել Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքով: Երեքն էլ խեղդվել են Ինգուրի գետն անցնելիս: Տարիներ շարունակ գործող ազատ տեղաշարժի կանոնակարգերն ու սահմանափակումները էապես բարդացրել են տեղի բնակչության առօրյան, և մեկից ավելի անգամ հանգեցրել մարդկանց մահվան»,- ասված է Վրաստառնի ՊԱԾ հաղորդագրւոթյան մեջ:
Վրաստանի իշխանությունները տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դրել են Ռուսաստանի Դաշնության վրա:
«Փաստի առնչությամբ Վրաստանի կենտրոնական կառավարությունն ակտիվացրել է թեժ գիծը, տեղեկացվել են ԵՄ դիտորդական առաքելությունը և Ժնևի բանակցությունների համանախագահները: Հարցը կքննարկվի ամենասուր ձևով ՝ առկա բոլոր ձևաչափերով », – ասված է Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ:
Կարծիքներ