Կողոպուտ Ֆանտան գյուղում․ Տանտերերը նկատել են, բայց չեն հասցրել բռնել

Կողոպուտ Ֆանտան գյուղում․ Տանտերերը նկատել են, բայց չեն հասցրել բռնել

Հունիսի 7-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Ֆանտան գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ առավոտյան ինչ-որ մեկը մտել է իրենց տուն, հափշտակել մոր պայուսակը եւ երբ տեսել է, որ տանտերերը իրեն նկատել են` դիմել էր փախուստի: Պայուսակում փող էր եղել:

Կողոպուտի փաստով հարուցվեց քրեական գործ: Անհայտ անձի ինքնությունը ճշտելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ սկսվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր, փորձաքրեագիտական ու Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատ քաղաքի 34-ամյա մի բնակիչ:

Հունիսի 9-ին կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին եւ ձերբակալվեց:

Հանգամանքները պարզվում են:

34-ամյա տղամարդը կալանավորված է:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում