Անչափահաս դստեր հանդեպ բռնություն կիրառած կինը կալանավորվեց

Անչափահաս դստեր հանդեպ բռնություն կիրառած կինը կալանավորվեց

Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, քիչ առաջ կալանավորվեց։ Այս մասին տեղեկանում ենք «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքից:

Հիշեցնենք՝ երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ կինը ֆիզիկական բռնության է ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա: Կինը նաև բռնության տեսարանին է ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում են մյուս երեխայի վրա:

Այս ամենը կինն անում էր միացված տեսախցիկի առաջ՝ պարբերաբար ուղղելով այն և աղջիկներին հորդորելով շարժվել ու գործել այնպես, որ ամեն ինչ կադրում հստակ երևա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում