Դոմինիկյան Հանրապետության հարավում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի

Դոմինիկյան Հանրապետության հարավում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի

Առնվազն 32 մարդ է զոհվել Դոմինիկյան Հանրապետության հարավում գտնվող Սան Կրիստոբալ նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին գրում է տեղական Hoy թերթը ՝ վկայակոչելով փրկարարների տվյալները։

Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհի մասին։ Նշվում է, որ այս պահին 59 տուժածներից 12-ը շարունակում է մնալ հիվանդանոցներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում