Կրեմլում դժվարացել են ասել, թե Պուտինը երբ դուրս կգա ինքնամեկուսացումից
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ առայժմ դժվար Է հայտնել ինքնամեկուսացումից պետության ղեկավարի դուրս գալու ամսաթիվը, սակայն ընդգծել Է, որ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն աշխատում Է հեռավար կարգով: «Ո՛չ, առայժմ ստույգ ձեզ չեմ կարող ասել:
Բայց ես եւս մեկ անգամ կրկնում եմ. դուք տեսնում եք՝ գրաֆիկը բավականին հագեցած Է, ուստի, իսկապես, աշխատանքային գործընթացի վրա ոչ մի ձեւով դա չի ազդում ու չի փոխում»,-Պեսկովը սեպտեմբերի 22-ին ասել Է լրագրողներին: Նա հավելել Է, որ առայժմ դժվար Է ասել, թե նախագահն ինչպես կանցկացնի իր ծննդյան օրը (հոկտեմբերի 7): «Ընթանում Է աշխատանքային առօրյա, ուստի ես ձեզ ստույգ չեմ կարող ասել: Բայց, ինչպես կարգն Է, ծննդյան օրը նախագահն, այդուհանդերձ, ինչ-որ ձեւով կդիմավորի ե՛ւ ընկերների, ե՛ւ հարազատների հետ»,-պարզաբանել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:
Պեսկովը հավելել Է, որ դեռ շատ ժամանակ կա մինչեւ նախագահի ծննդյան օրը եւ ստույգ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքնամեկուսացումը կավարտվի մինչեւ այդ ժամանակը: Սեպտեմբերի 14-ին հայտնի Է դարձել, որ Պուտինը կարանտինի Է անցել «նրա շրջապատում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերման կապակցությամբ»: Այդ մասին հաղորդել Էր Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ավելի ուշ Պեսկովը պարզաբանել Է, որ Պուտինը ինքնամեկուսացման ռեժիմի Է անցել այն բանի առնչությամբ, որ նա կոնտակտային անձ Է նրա շրջապատում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերումից հետո: Անցած հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել Է, որ պետության ղեկավարն ինքնամեկուսացման ռեժիմում կգտնվի առնվազն մեկ շաբաթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ