Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մաքրման աշխատանքներն ավարտվել են, ճանապարհահատվածը երկկողմանի բաց է
Մայիսի 15-ին, ժամը 09։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի - Քաջարան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։
«Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1000 խմ)՝ ժայռաբեկորների և հողային զանգվածի, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի անցանելի։
Փրկարարների օգնության կարիք չի եղել։ «Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցներն իրականացնում են մաքրման աշխատանքներ։
Մայիսի 17-ին մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է։
Կարծիքներ