Հնդկաստանում 8 մարդ է զոհվել «Տաուկտաե» ցիկլոնի հետևանքով

Հնդկաստանում 8 մարդ է զոհվել «Տաուկտաե» ցիկլոնի հետևանքով

8 մարդ է զոհվել, ավելի քան 15-ը տարհանվել է Հնդկաստանում «Տաուկտաե» ցիկլոնի հետևանքով, որը հարվածել է երկրի արևմտյան ափին:
Ցիկլոնը, որը վաղ առավոտյան «ծայրաստիճան ուժեղ ցիկլոնային փոթորկի ժամանակ» ավելի է ուժեղացել, ներկայումս գտնվում է Մումբայից 160 կիլոմետր հարավ-արևմուտք: Մումբայի օդանավակայանից հայտնել են, որ դադարեցնելու են բոլոր գործողությունները մինչև առնվազն ժամը 16.00-ը (Մոսկվայի ժամանակով 14.30):

Ինչպես հայտնել են մայրաքաղաքի իշխանությունները, ուժեղ քամու հետևանքով այնտեղ երկու մարդ է զոհվել, մեկը մահացել է լապտերի ընկնելու հետևանքով, երկրորդը՝ շենքերից մեկի վրայից պոկված աղյուսի: Եվս 4 մարդ մահացել է Կառնատակա նահանգում տեղի ունեցած փլուզումներից, երկուսը՝ հարևան Կերալա նահանգում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում