Պետտուրքի հաշվարկման և գանձման աշխատանքների համակարգման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 126.1 մլն դրամ. ԲՏԱ նախարարություն
2021 թվականի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրամադրվել են՝
արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և/կամ քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման՝ 1005 լիցենզիա և 10924 թույլտվություն.
փոստային կապի գործունեության՝ 10 լիցենզիա.
տիեզերական գործունեության՝ 1 լիցենզիա:
Պետական տուրքի հաշվարկման և գանձման աշխատանքների համակարգման արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 126.1 մլն դրամ:
Լիցենզավորման գործընթացին, դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
Փոստ՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=683
Կարծիքներ